ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պտտահողմ Անթալիայում․կան զոհեր և վիրավորներ
Թուրքիայի Անթալիա քաղաքում պտտահողմ է մոլեգնել, որի հետևանքով կա 2 զոհ, 15 վիրավոր և 1 անհայտ կորած: «Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, Միջերկրական ծովի քամիներից ձևավորված պտտահողմերը վնասել են բազմաթիվ շենքերի տանիքներ, 50-ից ավելի ավտոմեքենաներ, ինչպես նաև 4 տան ավերման պատճառ դարձել: Պտտահողմը ավտոմեքենաներից մեկը օդ բարձրացնելով նետել է ձորը. մեքենայում գտնվող երկու քաղաքացիներից փրկարարները միայն մեկին են հայտնաբերել: Քաղաքի տներից մեկի բակում տանիքից պոկված բեկորները ընկել են 13-ամյա աղջկա վրա. նրա կյանքը չի հաջողվել փրկել: Փոթորիկի պատճառով ստացած վնասվածքներից ևս մեկ քաղաքացի մահացել է:

Քաղաքականություն

Պատահարներ