Շղթայական ավտովթարՙ «Հաղթանակ» կամրջի վրա
Այսօր՝ հունվարի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:50-ի սահմաններում, «Հաղթանակ» կամրջի վրա բախվել են Mercedes մակնիշի 35 ՏՍ 178 համարանիշի, Honda մակնիշի 32 FF 321 համարանիշի, Opel մակնիշի 05 ՕՕ 545 համարանիշի և Mercedes մակնիշի 17 AT 717 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է Shamshyan-ըՙ վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորի ինքնությունը:

Քաղաքականություն

Պատահարներ