Վթարի է ենթարկվել լրագրող Փայլակ Ֆահրադյանը
Այսօր՝ հունվարի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում, Երևան-Սևան ավտոճանապարհի 17 կմ հատվածում, բախվել են BMW X6 մակնիշի 01 XX 800 համարանիշի և ԻԺ մակնիշի 723 ԼՍ 61 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է Shamshyan-ըՙ ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Կայքի տեղեկություններով, BMW X6-ը վարել է լրագրող Փայլակ Ֆահրադյանը, իսկ ИЖ մեքենան եղել է կայանված, և BMW X6-ը բախվել է նրան: Վարորդները եղել են սթափ: Ոստիկանությունը պարզում է ИЖ-ի վարորդի ինքնությունը:

Քաղաքականություն