Արտակարգ իրավիճակ Արագածոտնի մարզում. Միջնատուն գյուղամիջյան ճանապարհն ամբողջովին փակված է ձյան պատճառով
Արդեն մի քանի ժամ է՝ արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզում: Միջնատուն գյուղամիջյան ճանապարհն ամբողջովին փակված է ձյան պատճառով, իսկ տեղի ճանշինը մի քանի օր է՝ չի բարեհաճում օգնության ձեռք մեկնել անօգնական վիճակում հայտնված գյուղացիներին: Այսօր մի քանի ավտոմեքենաներ, որոնք մնացել էին ձնակույտի տակ, միայն կարողացել են դուրս բերվել քաղաքացիների և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Ապարանի հրշեջ-փրկարարների շնորհիվ: SHAMSHYANcom-ի թղթակցի հետ զրույցում անօգնական վիճակում հայտնված քաղաքաքացիները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ասում էին. «Քանի օր է ՝ այս բարձիթողի վիճակն է: Գյուղամիջյան ճանապարհը վերածվել է անհույս ճանապարհի: Մեռանք ճանշինին ասելով, թե ինչ վիճակ է տիրում: Ճանապարհն էլ սպասարկում է Հովհաննես Մարտիրոսայնի ՍՊԸ-ն, ովքեր ուղտի ականջում քնած են, ոչ մի միջոց չեն ձեռնարկում խնդիրը լուծելու համար:

Քաղաքականություն