Բնակարանից բռնի վտարված 3 անչափահասերի մորը վերադարձրել են գույքը
Դեկտեմբերի 25-ին սեփական բնակարանից ոստիկանների կողմից բռնի ուժով դուրս բերված 3 անչափահաս երեխաների միայնակ մորը՝ Ռուզաննա Պողոսյանին, վերադարձրել են նրա անձնական գույքը։ Այս մասին News am-ի հետ զրույցում հայտնել է նրա փաստաբանը՝ Սարգիս Խաչատրյանը։ «Ոստիկանների միջամտությամբ կարողացանք դուրս բերել Ռուզաննայի անձնական գույքը, երեխաների իրերը։ Հիմա նրանք բարեկամի տանն են բնակվում, երեխաները դպրոց են հաճախում»,– ասել է Խաչատրյանը: Լրատվամիջոցը հիշեցնում է, որ դեկտեմբերի 25-ին Մալաթիայի բաժնի ոստիկանները, բռնի ուժ կիրառելով, բնակարանից հանել էին 3 անչափահաս երեխաների միայնակ մայր Ռուզաննա Պողոսյանին եւ նրա 3 երեխաներին։ Ռուզաննան ստացված վնասվածքների հետեւանքով հայտնվել էր հիվանդանոցում։

Քաղաքականություն

Պատահարներ