Խոշոր ավտովթարՙ Երևան - Աշտարակ ավտոճանապարհին BMW X5-ը շրջվել է
Այսօր՝ հունվարի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 21:20-ի սահմաններում, Երևան-Աշտարակ ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ, 24-ամյա Նարեկ Մելքոնյանի վարած BMW X5 մակնիշի 35 NT 429 համարանիշի և Երևանի բնակիչ, 24-ամյա Լիլի Խաչատրյանի վարած Toyota RAV-4 մակնիշի 33 ՏT 877 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան, իսկ BMW-ն էլ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ապառաժ քարերին և գլխիվայր շրջվել:

Քաղաքականություն

Պատահարներ