Մեծ քարով հարվածել են Զորավար Անդրանիկ կայարան գնացող գնացքի պատուհանին
Երեկ մեծ քարով հարվածել են Զորավար Անդրանիկ կայարան գնացող գնացքի պատուհանին: Այս մասին իր ՖԲ էջում գրառում է կատարել Նազելի Նիկողոսյանը: Նա հրավիրել է նաև պատկան մարմինների ուշադրությունը. Երևանի Մետրոպոլիտեն , Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipality և ՀՀ ոստիկանություն / Police of the Republic of Armenia։ «Այսօր՝ ժամը 18։00-ից 18։10-նն ընկած ժամանակահատվածում, մետրոյի Սասունցի Դավիթ կայարանից Զորավար Անդրանիկ տանող ճանապարհի հատվածում, ընթացքի ժամանակ, չգիտեմ ազգիս ո՞ր վիժվածքը հարվածեց գնացքի պատուհանին մեծ քարով և քիչ մնաց՝ վնասեր երեխայիս, ինչպես նաև մյուս ուղևորներին, քանի որ ամբողջ ապակին նույնպես ներս թափվեց։ Չեմ էլ ուզում պատկերացնել, թե ինչ կարող էր պատահել... Բարեբախտաբար, քարը 5-10 սանտիմետր հեռու ընկավ։ Խնդրում, հորդորում և պահանջում եմ միջոցներ ձեռնարկել. դրանք կլինեն արգելապատնեշներ, որևէ ձևով պաշտպանելու համար այդ հատվածը, թե տեսահսկման համակարգեր՝ վիժվածքներին հայտնաբերելու համար, չգիտեմ էլ ինչ կարելի է մտածել։ Չեմ ուզում ՎԱԽԵՆԱԼ ամենաԱՆՎՏԱՆԳ ու սիրելի տրանսպորտային միջոցից օգտվելուց։ Լիահույս եմ, որ սա ԱՌԱՋԻՆ և ՎԵՐՋԻՆ դեպքն էր և այլևս նման բան չի կրկնվի», գրել է Նազելի Նիկողոսյանը: Ավրորա Մեդիան փորձել է կապ հաստատել Երևանի մետրոպոլիտենի հետ: Միջադեպի մանրամասները կներկայացնենք արդեն վաղը, քանի որ օրը կիրակի է եւ պատասխանատուներին այսօր գտնելը բարդ: Եւ վերջում. ուղղակի զարմանալ կարելի է մարդկային ուղեղի նման գործունեությունից: Ավելի ճիշտ կլինի ասել անգործությունից: Քարը նետող անձը կարող է բացատրել իր արարքը ինչով է տարբերվում գնացքում ռումբ պայթեցնելուց:

Քաղաքականություն