Վթար Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին. կա 1 զոհ և 6 վիրավոր
Երեկ հունվարի 26-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 23:25-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 83-րդ կմ հատվածում՝ Դիլիջանի 2-րդ ոլորանում բախվել են 32-ամյա Վարուժան Հակոբյանի վարած DAF 105 և 35-ամյա Արման Եղիկյանի վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի վարորդ Ա. Եղիկյանը տեղում մահացել է, իսկ նրա ուղևորներ, Երևանի բնակիչներ, 60-ամյա Սուրեն Բադալյանը, 54-ամյա Դուստրիկ Բադալյանը, 36-ամյա Սամվել Բադալյանը, 29-ամյա Սիմա Մարգարյանը, 18-ամյա Արծվիկ Բադալյանը և 2-ամյա Ալեքս Բադալյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Դիլիջանի բժշկական կենտրոն: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Քաղաքականություն