ԵԱՏՄ-ում չեն գնահատում և սիրում «հեղափոխություն»․ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական РБК-ին տված հարցազրույցում խոսել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության մասին։ Նա, մասնավորապես հայտնել է, որ նախագահության առաջնահերթությունները լինելու են ԵԱՏՄ տարածքում ինտեգրացիային խանգարող գործոնների՝ դե յուրե ու դե ֆակտո գոյություն ունեցող խոչընդոտների վերացումը: Լրագրողի հարցին, թե Փաշինյանը պատրաստվում է թավշյա հեղափոխություն անել, վարչապետը պատասխանել է, որ չի ուզում օգտագործել այդ բառը: «ԵԱՏՄ տարածքում այնքան էլ չեն գնահատում, չեն սիրում «հեղափոխություն» բառը, այնպես որ ես չեմ օգտագործի այդ բառը»։

Քաղաքականություն