Վառելիքի շուկայում նոր խաղացողներ կհայտնվեն․ նախարար
Առաջիկայում վառելիքի շուկայում վստահաբար կլինեն նոր խաղացողներ։ Այս մասին այսօր լրագրողներին հայտնել է Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը։ «Բոլորը գիտեն, որ վառելիքի շուկաներն այլևս արհեստական մենաշնորհներով չեն կառավարվում, արտասահմանյան ընկերությունները հետաքրքրված են, եթե ոչ այսօր, ապա առաջիկայում վստահաբար կլինեն նոր խաղացողներ»,–ասել է նա։ Խաչատրյանի խոսքով՝ վերջին շրջանում նկատվող վառելիքի գնի նվազեցումը որոշ առումներով պայմանավորված է միջազգային շուկաներում գների փոփոխությամբ, մյուս մասը պայմանավորված է այն սպասումներով, որ ներկայումս մրցակցությունը ավելի բարձր է եւ ավելի ազատական են շուկաները։

Քաղաքականություն

Պատահարներ