Մարմնական վնասվածք պատճառողը 8 տարի անց հայտնաբերվեց
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր և Լոռու մարզային վարչությունների ծառայողների համատեղ բացատրական աշխատանքների շնորհիվ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խմբին Մոսկվա քաղաքում կամավոր ներկայացել և հունվարի 31-ին, ժամը 15.30-ին, Մոսկվա-Երևան չվերթով Հայաստան է տեղափոխվել 33-ամյա Էդգար Օ.-ն, որը 2010թ. մայիսի 20-ից ոստիկանության Տարոնի բաժնի կողմից հետախուզվում էր քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասի (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) մեղադրանքով: ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն

Քաղաքականություն