Թալանել են «Արտաշի մոտ» ռեստորանի տնօրենին
Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հունվարի 31-ին, Երևանում տեղի ունեցած գողության փաստով: Այս մասին տեղեկացնում է Shamshyan com-ը։ Ըստ աղբյուրի՝ ժամը 09:00-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ նույն օրը ժամը 01:00-ից մինչև 09:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անիձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են Երվանդ Քոչար փողոցում գործող «Արտաշի մոտ» ռեստորանի հետնամասի դուռը, մտել ներս և տնօրենի աշխատասենյակից գողացել երկաթե չհրկիզվող պահարանը: Չհրկիզվող պահարանում եղել է խոշոր չափի գումար և փաստաթղթեր: Կատարված գողության մասին քննչական բաժնում բացատրություն է տվել Երևանի բնակիչ, 51-ամյա Արտաշես Նեմիշալյանը, ով «Վան 2000» ՍՊԸ-ի տնօրենն է, սակայն հանրությունը նրան ավելի շատ գիտի «Արտաշի մոտ» ռեստորանի տնօրեն:

Քաղաքականություն

Պատահարներ