Հայ բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը հաղթել է Ասիայի փոխչեմպիոնին
Չեխիայի մայրաքաղաք Պրահայում տեղի ունեցած բռնցքամարտի՝ Եվրոպայի և Ասիայի չեմպիոնների հանդիպմանը մասնակցել է նաև 2017 թվականի Եվրոպայի չեմպիոն և աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը: Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը: Եվրոպայի հավաքականի կազմում հանդես եկող հայ բռնցքամարտիկը բացահայտ առավելությամբ հաղթանակի է հասել 2017թ. Ասիայի փոխչեմպիոն, 27-ամյա մոնղոլ բռնցքամարտիկ Բաաթարսուխիին Չինզորիգ Բաաթարսուխիի նկատմամբ, իսկ Եվրոպայի հավաքականը հաղթել է 4:3 հաշվով: Պրահայում Բաչկովը հանդես է եկել մարզիչ Կարեն Ղազարյանի գլխավորությամբ:

Քաղաքականություն

Պատահարներ