Արցախում բանտարկված և ազատ արձակված Հուսեյնզադեն չի ցանկանում Ադրբեջան վերադառնալ
Արցախի Հանրապետությունում երկու տարի պատիժ կրելուց հետո օրերս կալանավայրից ազատ արձակված ադրբեջանցի Էլնուր Հուսեյնզադեն չի ցանկանում վերադառնալ Ադրբեջան։ Այս մասին NEWS. am–ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը։ Նա նշեց, որ Հուսեյնզադեն ցանկություն է հայտնել տեղափոխվել երրորդ երկիր։ «Այդ քաղաքացին ի սկզբանե հայտարարել էր, որ չի ցանկանում վերադառնալ Ադրբեջան, հետևաբար նա կմեկնի երրորդ երկիր, սակայն թե որ երկիր՝ չենք կարող ասել, քանի որ հնարավոր է նրան հետագայում ադրբեջանական կողմը հետապնդի»,–ասաց նա՝ նշելով, որ համապատասխան ծառայություններն անելու են հնարավոր ամեն ինչ՝ որպեսզի տվյալ այդ անձը տեղափոխվի այլ երկիր։

Քաղաքականություն

Պատահարներ