Փրկարարները մարել են Աշտարակի տներից մեկում բռնկված հրդեհը
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը փետրվարի 7-ին, ժամը 15:13-ին ահազանգ է ստացել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Սպանդարյան փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ: Ինչպես տեղեկացնում են նախարարության պաշտոնական կայքից, հրդեհը մեկուսացվել է ժամը 15:24-ին, մարվել` 15:40-ին: Այրվել է Ռ. Մ.-ին պատկանող տան խոհանոցի կահույքը (10 քմ)` մասնակի:

Քաղաքականություն

Պատահարներ