ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանի մոտակայքում կգործի ալյումինի նոր ձուլարան. կստեղծվի 100 աշխատատեղ
25 տարի գունավոր մետաղների արտահանմամբ զբաղվող ընկերությունը որոշել է իր աշխատանքները շարունակել Հայաստանում: Երեւանին մոտ տարածք են ձեռք բերել, սարքավորումներ տեղադրել, ալյումինի ձուլարան են կառուցում: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջից: Կարտարվել է 4,2 միլիոն դոլարի ներդրում, կստեղծվի ավելի քան 100 աշխատատեղ: Ծրագրի պատասխանատուները հավաստիացրել են, որ նորագույն սարքավորումների շնորհիվ բնապահպանական տեսանկյունից գործարանի աշխատանքը բացարձակ անվտանգ է: Անվտանգության համար օդի զտիչ ֆիլտրը տեղադրում են արտասահմանից ժամանած մասնագետները: Մանրամասները՝ ՀՀ կառավարության լրատվական ծառայության տեսանյութում:

Քաղաքականություն

Պատահարներ