ՏԵՍԱՆՅՈՒԹ.Կինը «Հայփոստ» ՓԲԸ միջոցով Գերմանիայից ՀՀ թմրամիջոց է ուղարկել
Հունվարին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության և պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների համատեղ միջոցառումների արդյունքում տեղեկություններ էին ստացել, որ «Հայփոստ» ՓԲԸ միջոցով Գերմանիայից ոմն Աիդա Առաքելյան Երևանի բնակիչ Սոնա Ավագյանին ուղարկել է «Սուբուտեքս» թմրամիջոց: ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ առաքանու զննման արդյունքում սպիտակ քսուքով լի պլաստիկ տարայի մեջ հայտնաբերվել են պոլիէթիլենային փաթեթներով 279 ամբողջական և 4 մասնատված սպիտակ, օվալաձև հաբեր: Ավելի ուշ փորձաքննությամբ պարզվել է, որ հաբերի բաղադրության մեջ առկա է «Բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց: Հարուցված քրեական գործի շրջանակներում թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների հետ իրականացրած անհետաձգելի լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փետրվարի 2-ին Երևանի Սեբաստիայի փողոցից Սոնա Ավագյանին և Հասմիկ Կարապետյանին բերման են ենթարկել: Պարզվել է, որ Ավագյանն իր անվամբ ուղարկված թմրամիջոցը պետք է փոխանցեր Կարապետյանին: Ձեռնարկվում են միջոցառումներ առաքողի` Աիդա Առաքելյանի ինքնությունը պարզելու ուղղությամբ: Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Քաղաքականություն

Պատահարներ