Հրդեհ է բռնկվել Երևանի բնակարաններից մեկում, այրվել է հյուրասենյակը
Փետրվարի 8-ին, ժամը 17:48-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր Արեշի 45-րդ փողոցի տներից մեկից ծուխէ նկատվում: ԱԻՆ լրատվական ծառայության փոխանցմամբ, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:15-ին, մարվել՝ 18:20-ին: Տան հյուրասենյակում (25 քմ) ամբողջությամբ այրվել է կահույքը, մասամբ ջերմահարվել են տեխնիկան և պատերը: Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:

Քաղաքականություն

Պատահարներ