Շտապ օգնության մեքենային չզիջելու համար վարորդները կտուգանվեն 20.000 դրամի չափով
Վարորդները ոչ թե կարմիր և կապույտ լուսային ազդանշանով առկայծող փարոսիկներ միացրած և միաժամանակ հատուկ ձայնային ազդանշաններ արձակող տրանսպորտային միջոցին ճանապարհը զիջելու համար կենթարկվեն վարչական պատասխանատվության, այլ հակառակը՝ չզիջելու: Այս մասին այսօր քաղաքապետարանում տեղի ունեցած քննարկման ժամանակ ընդգծել է ՃՈ ճանապարհապարեկային ծառայության 1-ին սպայական գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկազ Մաթևոսյանը: Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով չզիջելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ 20 հազար դրամի չափով: Նշենք, որ Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ընկերությունն աշխատում է մայրաքաղաքի վարչական շրջաններում տեղակայված 7 ենթակայաններում գործող 36 բուժխմբերով: Այսօր 1-03 ծառայությունն օրական սպասարկում է շուրջ 740 կանչ:

Քաղաքականություն

Պատահարներ