Ինտերպոլի Հայաստանի ներկայացուցչության մոտ մեքենա է շրջվել
Այսօր ժամը 07։30-ի սահմաններում Զաքարիա Քանաքեռցու փողոցում՝ Ինտերպոլի ազգային բյուրոյի Հայաստանի ներկայացուցչության մոտ, բախվել են Toyota Corolla և Opel մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Toyota-ն գլխիվայր շրջվել է, 2 հոգի էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Իզմիրլյան» բժշկական կենտրոն։ Տեսանյութը Ավրորանյուզ են ուղարկել ռադիոլսողները։

Քաղաքականություն