Հիվանդանոցում մահացել է նախկին պատգամավոր «Շշի Մելոյի» 21-ամյա ազգականը. պատճառը հրազենային վնասվածքն է
Shamshyan com-ի տեղեկություններով, այսօր՝ փետրվարի 10-ին, Երևանի Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցում մահացել է Աբովյան քաղաքի բնակիչ, 21-ամյա Ջիվան Հարությունյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հիվանդանոց էր տեղափոխվել հունվարի 29-ին՝ Աբովյան քաղաքում գործող, «Շշի Մելո» մականվամբ Մելիք Մանուկյանին պատկանող «Պարտեզ» ռեստորանային համալիրի տարածքում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցների արդյունքում մի խումբ անձանց հետ հրազենային վնասվածք ստանալու հետևանքով: Ջ. Հարությունյանը նախկին պատգամավորի ազգականն էր: Հիշեցնենք` ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 29-ին կրակոցներ էին հնչել Կոտայքի մարզում։

Քաղաքականություն

Պատահարներ