Իրանում 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իրանի հարավում գտնվող Հորմոզգան նահանգում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Երկնակեղևի ցնցումների հետևանքով երեք մարդ է վիրավորվել: Այս մասին հաղորդում է «Irna» լրատվական գործակալությունը` վկայակոչելով Իրանի փրկարարական վարչության ներկայացուցչին: Վերջինս նշել է, որ ցնցումները տեղի են ունեցել կիրակի՝ տեղական ժամանակով ժամը 14.24-ին, երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ խորության վրա: Էպիկենտրոնը գտնվել է Քեշմա շրջանի գյուղերից մեկի մոտակայքում: «Միջադեպի արդյունքում երեք մարդ վիրավորվել է, այդ թվում` 17-ամյա աղջիկ: Բոլոր տուժածները հեռացվել են դեպքի վայրից և տեղափոխվել են հիվանդանոց », - ասել է փրկարարական վարչության ներկայացուցիչը: Նշվում է, որ երկրաշարժի հետևանքով 15 տուն է տուժել:

Քաղաքականություն