Կալանավորվել է Դիլիջանի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալության պետը
Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության քննիչը փետրվարի 8-ին միջնորդություն է ներկայացրել Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի 51-ամյա Սամվել Դավթյանի նկատմամբ: Ինչպես հայտնում է shamshyancom-ը, դատավոր Սամվել Մարդանյանը դռնփակ դատական նիստ անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարել է քննիչի միջնորդությունը և Ս. Դավթյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել երկամսյա կալանքը: Կայքի տեղեկություններով Ս. Դավթյանը աշխատում է Տավուշի մարզպետարանի Դիլիջանի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալության պետ: Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Քաղաքականություն

Պատահարներ