Խոշոր վթար Արարատի մարզում. կա 7 վիրավոր 
Խոշոր վթար Արարատի մարզում. կա 7 վիրավոր  Արարատի մարզում երեկ երեկոյան խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Shamshyan com-ը: Ժամը 21։00-ի սահմաններում Հովտաշատ գյուղի սկզբնամասում ճակատ-ճակատի բախվել են Հովտաշատ գյուղի բնակիչ 37-ամյա Արտեմ Նիկողոսյանի վարած Daewoo մակնիշի 35 UZ 770 համարանիշի և Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ 32-ամյա Արթուր Հարությունյանի վարած Nissan X-Trail մակնիշի 35 VM 564 համարանիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են՝ մի մասը Մասիսի, մի մասը Վաղարշապատի, մի մասն էլ «Էրեբունու» բժշկական կենտրոններ։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հետաքննիչ Գևորգ Պողոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութերն են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը։

Քաղաքականություն

Պատահարներ