Փրկարարները մեքենան դուրս են բերել արգելափակումից
Փետրվարի 10-ին, ժամը 18:48-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Խարկով գյուղի ավտոճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Honda CR-V» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռ. Ղ. և 6 ուղևոր):

Քաղաքականություն

Պատահարներ