Աբովյանում ընտանիքի անդամներից 2-ին գտել են մահացած. կա 2 տուժած
Այսօր՝ փետրվարի 11-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:20-ի սահմաններում Աբովյան բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության հերթապահ խմբերը իրենց մոտ են տեղափոխել 4 քաղաքացու՝ 2-ը մահացած, 2-ը անգիտակից վիճակում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը ոստիկաններն ու քննիչերը պարզել են, որ մահացածներն են՝ Աբովյան քաղաքի Սևանի փողոցի 2/2 շենքի 15 բնակարանի բնակիչներ՝ Էմմա Բալայանը, Գրետա Տիտանյանը, իսկ վիրավորներն են Միշա Բալայանն ու Լուսինե Բալայանը: Նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել շմոլ գազի հետևանքով ստացած թումնավորման ախտանիշներով: Այս պահին բնակարանում աշխատում են քննիչներն ու փորձաքրեագետը: Փաստի առթիվ Կոտայքի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:

Քաղաքականություն