ՀՀ ԶՈւ զորամասերից մեկում հրազենային վիրավորումից պայմանագրային զինծառայող է մահացել
ՀՀ ԶՈւ զորամասերից մեկի պահպանության տեղամասում հրազենային վիրավորումից մահացել է զինծառայող, պայմանագրային Մեսրոպ Ռուբիկի Գրիգորյանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: «Խորը վշտով հայտնում ենք, որ այսօր ՀՀ ԶՈւ-երի զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հրազենային վիրավորումից մահացել է զինծառայող, պայմանագրային Մեսրոպ Ռուբիկի Գրիգորյանը, ծնված 18. 10. 1985թ.: Հանգամանքները պարզվում են: Ցավակցում ենք Մեսրոպ Գրիգորյանի հարազատներին»,- գրել է Հովհաննիսյանը:

Քաղաքականություն

Պատահարներ