Կասկադյորական վթար Երևանում. կա տուժած
Այսօր՝ փետրվարի 11-ին , խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:10-ի սահմաններում Արագածոտնի մարզի Աղձք գյուղի բնակիչ, 29-ամյա Բաբկեն Սուքիասյանը իր վարած ВАЗ 21099 մակնիշի 35 CG 247 համարանիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել եզրաքարին և գլխիվայր շրջվել: Shamshyan com-ը հաղորդում է, որ վթարի հետևանքով վարորդը բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել է Աստղիկ բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտկան հաշվարկով: Փրակարարները դարձի են բերել ավտոմեքենան, հոսանքազրկել այն և փակել գազաբալոնի փականը:

Քաղաքականություն