ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. 2 Opel, Mercedes, 2 Camry, Chevrolet. Շդթայական ավտովթարներ՝ Մանկավարժականի դիմաց
Այսօր՝ փետրվարի 11-ին, 2 շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում, երկուսն էլ էլ միևնույն վայրում: Ժամը 20:10-ի սահմաններում Խանջյան փողոցում՝ Մանկավարժական համալսարանի դիմաց, գետնանցուցմում, բախվել են 2 Opel-ներն ու Mercedes մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է Shamshyan com-ը, վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են՝ 2-ը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, մեկը՝ Էրեբունի, մեկն էլ՝ Թիվ 1 համալսարանական հիվանդանոցներ: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ իրավապահների հեռանալուց հետո նույն վայրում հերթական վթարն է տեղի ունեցել: Բախվել են 2 Toyota Camry-ները, Mercedes-ը և Chevrolet-ն, ինչի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Վթարի այս փաստով նույնպես նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը:

Քաղաքականություն

Պատահարներ