ԼՈՒՍԱՆԿԱՐ. Փտած ծառն ընկել է մեքենայի վրա, տերը չի թույլատրում այն հեռացնել. ով է փոխհատուցելու վնասը
Լոռու մարզի Համայնքային համախմբման և աջակցության կենտրոնի նախագահ Օլեգ Դուրգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ալավերդիում փետրվարի 7-ին , ուժգին քամու հետևանքով փթած ծառը պոկվել է և հարվածել է Արկադի Մղդսյանին պատկանող ավտոմեքենային: Արդեն օրեր շարունակ Արկադի Մաղդսյանը չի թույլատրում ծառը մեքենայից հեռացնել ու ճիշտ է անում: Հարցը այստեղ նրանում է, որ քաղաքացին համոզված է, որ իրեն պետք է փոխհատուցեն ու տրամաբանորեն ճիշտ է: Ծառը փթած է և այն պետք է ժամանակին հատվեր, որպեսզի նման հետևանք չլիներ, նույն հաջողությամբ այց ծառը կարող էր հարվածել ասենք երեխային, կամ թեկուզ չափահասին և անդառնալի հետևանքներ ունենար: Հարց, ով պետք է փոխհատուցի Արկադի Մղդսյանի կրած վնասները, ըստ տրամաբանության տեղական ինքնակառավարման մարմինները, սակայն արի ու տես, կարծես չկա համապատասխան որևե ընթացակարգ: Մինչև գործը դատական ատյաններ հատելը ահրաժեշտ է գնահատական տալ այս դեպքին ու հստակ պաշտոնական պատասխան, արդյո՞ք նման դեպքում առկա է մեղավոր և ով պետք է փոխհատուցի քաղաքացու կրած վնասները: Կոչ եմ անում պետական մարմիններին այս հարցում պետական և պաշտոնական մոտեցում ցուցաբերել, քանզի քաղաքացու ձայնը անտեսվում է իսկ ժամանակը գնում է»,- գրել է նա:

Քաղաքականություն

Պատահարներ