Քաղաքապետն այցելել է Ալբերտ Ազարյանին, շնորհավորել 90-ամյակի կապակցությամբ
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այցելել է օլիմպիական խաղերի բազմակի չեմպիոն, մարմնամարզիկ Ալբերտ Ազարյանին և շնորհավորել վերջինիս 90-ամյա հոբելյանի առթիվ: «Այցելեցինք հայկական սպորտի լեգենդ Ալբերտ Ազարյանին՝ նրա անունը կրող Մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մարզադպրոցում: Օլիմպիական խաղերի բազմակի չեմպիոնը, որն այսօր տոնում է ծննդյան 90-ամյա հոբելյանը, մեզ վարակեց իր կենսուրախությամբ ու ապագայի ծրագրերի հանդեպ անխախտ հավատով»,- գրել է Հայկ Մարությանն իր ֆեյսբուքյան էջում:

Քաղաքականություն

Պատահարներ