ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աբովյան պուրակում իրավիճակ չի փոխվել․ որտե՞ղ են պատասխանատուները
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի 2-րդ մասնաշենքի հարակից տարածքում՝ Աբովյան պուրակում «իրավիճակ չի փոխվում»։ Ինչպես օրեր առաջ հայտնել էինք՝ Ագրարային համալսարանի ուսանողների ավտոմեքենաներն օրենքի խախտումով կայանված են Աբովյան պուրակում՝ ոչ երթեւեկելի հատվածում։ Նշենք, որ թեև Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները օրեր առաջ ծառայողները գործողություն են իրականացնել Ագրարային համալսարանի 2-րդ մասնաշենքի հարակից տարածքում` մասնավորապես Աբովյան պուրակից հեռացրել օրենքի կոպիտ խախտումներով կայանված ավտոմեքենաները, բայց ինչպես տեսնում ենք գործողությունը տևական արդյունք չի տվել։ AuroraNews-ի տեսախցիկը ֆիքսել է, որ իրականում այս պահին վերոնշյալ տարածքում ապօրինի կայանված մեքենաները կրկին իրենց տեղում են և ոչ մի փոփոխություն էլ չի եղել։ Հիշեցնենք՝ Ագրարային համալսարանի մամլո խոսնակ Սոս Ավետիսյանը AuroraNews-ի հետ զրույցում նշել էր, որ արդեն տեւական ժամանակ է, ինչ համալսարանը զբաղվում է ավտոկայանատեղիի խնդրով: Մասնավորապես քաղաքապետարանի հետ աշխատանքներ են տարվում, որպեսզի Աբովյան պուրակի շուրջ արգելափակոցներ տեղադրվեն, եւ մեքենաները այլևս այդտեղ չկայանվեն:

Քաղաքականություն

Պատահարներ