ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թուրքիայում ռազմական ուղղաթիռ է ընկել. զոհեր կան
Ստամբուլի Չեքմեքյոյ շրջանի տարածքում թուրքական ռազմական ուղղաթիռ է կործանվել: Ինչպես հաղորդում է CNN Turk-ը՝ Ստամբուլի նահանգապետ Ալի Յերլիքայան հայտնել է ավիավթարի հետևանքով 4 զոհի մասին: Մահացածները զինվորականներ են, բնակչության շրջանում տուժածներ կամ զոհեր չկան: Ամերիկյան արտադրության UH-1 տիպի ուղղաթիռն ընկել է Չեքմեքյոյի Քըրազլըդերե թաղամասի այգիներից մեկի տարածքում: Ուղղաթիռում գտնվող զինվորականները միջադեպից հետո տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ էլ մահացել են: Ըստ նախնական վարկածի՝ ուղղաթիռը, արագ կորցնելով բարձրությունը, փորձել է արտակարգ վայրէջք կատարել ու արդյունքում ընկել է: Դեպքի առնչությամբ հետաքննություն է սկսված: Այլ մանրամասներ չեն փոխանցվում:

Քաղաքականություն

Պատահարներ