67-ամյա կինը ցած է նետվել 8-րդ հարկից. Ողբերգական դեպքՙ Երևանում
Այսօր՝ փետրվարի 12-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում. հայտնում է Shamshyan.com-ը։ Ժամը 17:30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 և ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Աջափնյակ վարչական շրջանի Նորաշեն 12 շենքի շքամուտքի տանիքին կնոջ դի կա: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն շենքի բնակիչ, 67-ամյա Էմմա Խաչատրյանն էր, որը, ըստ նախնական տեղեկությունների, 8-րդ հարկից ցած է նետվել: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ըստ աղբյուրի՝ նշված շենքը 12 հարկանի է և համարվում է էլիտար:

Քաղաքականություն

Պատահարներ