Գողություն կատարողների հանցախումբ է գործում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այս օրերին իրավապահ համակարգը, մասնավորապես` ոստիկանությունը, փորձում է գողությունների հետ կապված կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել շատ ավելի մեծ թափով: Ըստ մեր աղբյուրների` համայնքային ոստիկաններն այցելում են և՛ մարդկանց բնակարաններ, և՛ խանութներ ու օֆիսային տարածքներ, հետաքրքրվում, թե որքանով է ապահովված անվտանգությունը: Իսկ պատճառներից մեկն էլ այն է, որ իրավապահ համակարգն օպերատիվ տեղեկատվություն ունի՝ հանրապետությունում երիտասարդներից կազմված գողություն կատարողների հանցախումբ է գործում: Նրանց հետագա գործողությունները կանխելու և բանդան բացահայտելու համար առաջին փուլում պետք է մարդկանց իրազեկել, որ հնարավորինս ուշադիր լինեն իրենց բնակարանների և սպասարկման կենտրոնների նկատմամբ: Նշենք, որ բնակարանային գողությունների թվի աճի մասին խոսել էր նաև ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը փետրվարի 9-ին՝ Երևանի դատախազությունում անցկացված խորհրդակցության ժամանակ»:

Քաղաքականություն

Պատահարներ