Իրական բանավեճը պետք է լիներ նաև արտախորհրդարանական ուժերի հետ․ Արա Վարդանյան
Հայաստան Համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Այս երկու օրը ուշադիր հետևելով Ազգային Ժողովում կառավարության ծրագրի քննարկումներին` ցավով պետք է փաստենք, որ այսօրվա Հայաստանում խորհրդարանական ընդդիմություն չկա։ Եթե մեկը խնդրում է Վարչապետին մունաթ չգալ, իսկ մյուսը հաշվում է թե որ բառը քանի անգամ է կրկնվել տեքստում, ապա ի՞նչ ենք ուզում։ Ռուսերեն մի լավ արտահայտություն կա. Какой привет такой ответ. Արդյունքում ստանում ենք պոպուլիստական հարցեր և պոպուլիստական պատասխաններ։ Ներկայացված բյուջեն իշխող քաղաքական ուժի պատկերացումն է մեր երկրի ապագա զարգացման տեսլականի։ Անշուշտ, դժվար է տալ գնահատական կառավարության աշխատանքներին թվերի բացակայության պարագայում, սակայն ամենևին անհնար չէ։ Ես, իրավի, սպաում էի լուրջ քննարկումներ առողջապահության և գյուղատնտեսության ապահովագրման ոլորտների և մի շարք այլ կարևորագույն խնդիրների շուրջ։ Բայց արի ու տես, որ դա կարևոր չէ, կարևորը փաստորեն թվերն են։ Մինչ Ազգային Ժողովում մեր "ընդդիմությունը" հորդորում է Վարչպետին մունաթ չգալ, իրական ընդդիմության ներկայացուցիչները, որոնք թերևս ներկայացված չեն Ազգային Ժողովում և չեն ներկայացնում մեկ քաղաքական ուժ, տարբեր հարթակներում բավականին լուրջ քննարկում են ներկայացված նախագիծը։ Իմ խորին համոզմամբ իրական բանավեճը և կարծիքների փոխանակումը պետք է լիներ նաև արտախորհրդարանական ուժերի հետ, որոնց հետ կարելի էր ներկայացված բյուջեի նախագիծը զգալիորեն բարելավել։ Ինչ ասեմ, ունենք այն ինչ ունենք։ Աստված էլ ավելի բեթարեն ազատի»։

Քաղաքականություն

Պատահարներ