КамАЗ-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին, ում ծննդյան օրն էր այսօր․ վերջինս տեղում մահացել է
Այսօր մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։00-ի սահմաններում КамАЗ մակնիշի 675 AF 61 համարանիշի ավտոմեքենայի վարորդ 33-ամյա Գուրգեն Ավանեսյանը Արին Բերդի փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտնին։ Այս մասին տեղեկացնում է Shamshyan com-ը։ Վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է։ Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքությունը, ով միջին տաիրքի կին է։ Դեպքի վայր են ժամանել նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տեղում Արտակարգ Իրավիճակների նախարարության փրկարարների հետ օգնություն են ցուցաբերում մահացածի հարազատներին, քանի որ նրանց ինքնազգացողությունը վատացել է։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ այսօր մահացածի ծննդյան օրն էր, և երկու օր առաջ էլ թոռնիկ է ունեցել։

Քաղաքականություն

Պատահարներ