Խոշոր ավտովթար Արարատում. 4 վիրավոր կա
Երեկ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում Փոքր Վեդի գյուղի սկզբնամասում ճակատ- ճակատի բախվել են Volkswagen Golf մակնիշի 35 VZ 008 համարանիշի և ВАЗ 2106 մակնիշի 34 QF 385 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արտաշատի բժշկական կենտրոն: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների, վիրավորների ինքնությունը: Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Վեդիի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Քաղաքականություն

Պատահարներ