Դավիթ Տոնոյանը՝ ՍՈՒ 30 կործանիչների ձեռքբերման մասին
«Կործանիչները, ըստ պայմանագրի, պետք է հայտնվեն համապատասխան ժամանակահատվածում ՀՀ-ում»: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ պատասխանելով հարցին, թե ՍՈՒ 30 կործանիչները Հայաստանում են թե ոչ։ Տոնոյանը անդրադառնալով շարունակվելո՞ւ է ՍՈՒ 30-ի ձեռքբերումը հարցին՝ նշեց․«Այո, մենք չորս միավորով չենք բավարարվելու»։ Դավիթ Տոնոյանն նշեց, որ իրեն շատ է ուրախացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, համաձայն որի՝ պետությունից գողացված գումարներն ուղղվելու է Զինված ուժերի զարգացմանը։ «Դա ինձ շատ է ուրախացնում, արդեն իսկ սկսվել է, չեմ կարող ասել գումարը, բայց բավարարում է, որպեսզի համապատասխան միջոցներ ձեռնարկենք», -ընդգծեց նա։

Քաղաքականություն

Պատահարներ