Գազի պայթյունՙ Կրասնոյարսկ քաղաքում. կա զոհ
Գազի պայթյուն է որոտացել ՌԴ Կրասնոյարսկ քաղաքի եռահարկ բնակելի շենքում: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով արտակարգ իրավիճակների նախարարության տարածքային վարչությանը: Նշվում է, որ Կանդագարսկայա փողոցում գտնվող տան երկրորդ և երրորդ հարկերի պատերն ավերվել են: Կատարվածի մասին հայտնի է դարձել տեղի ժամանակով 21:10-ին: Նախնական տվյալներով՝ փլատակների տակ տարեց կնոջ մարմին են գտել: ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ վթարված տնից 12 մարդու են փրկել, որոնցից երկուսը երեխաներ են:

Քաղաքականություն