ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ձեր մտերիմ ռեկտորը իրեն 554-ի տեղը 855․000 աշխատավարձ է նշանակել․Մարուքյանը՝ ԿԳՆ-ին
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանի կարծիքով՝ ճիշտ մոտեցում չէ հեղափոխությունն անընդհատ մարդկանց երեսով տալ: «Փաշինյանը, որը հեղափոխությունը նախաձեռնել, առաջնորդել և ավարտին է հասցրել, այդքան չի խոսում հեղափոխությունից և չի տալիս մարդկանց երեսով, որքան տալիս են այն մարդիկ, որոնք կապ չունեն հեղափոխության հետ: Ուղղակի բախտի քմահաճույքով տեղավորված և դասավորված են հեղափոխության շարքերի մեջ: Այդ մարդիկ փորձում են մեզ բաներ հիշեցնել, մեր գործընկերոջ քթից խոսել ու նվազեցնել դեբատի սանդղակը: Մենք ներողամիտ ենք, որովհետև հասկանում ենք, որ անփորձ են, նոր են»,- ասաց Մարուքյանը: Մարուքյանը անդրադարձավ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի հայտարարությանը, թե իրենք չեն աշխատում Մարուքյանի համար․

Քաղաքականություն

Պատահարներ