ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրապարակվել են Տավուշում ողբերգական ավտովթարի կադրերը
Shamshyan. com-ը ներկայացնում է տեսանյութ, թե ինչպես է փետրվարի 11-ին Տավուշի մարզում տեղի ունեցել ողբերգական ավտովթարը: Քննչական կոմիտեն պարզել է, որ KIA Sorento-ն վարել է Հաղարծին գյուղի բնակիչ, 31-ամյա Դավիթ Պողոսյանը, ով բախվել էր կայանված վիճակում գտնվող համագյուղացի, 63-ամյա Մուշեղ Հախվերդյանին պատկանող ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով Մ. Հախվերդյանը տեղում մահացել էր: Հիշեցնենք, որ փետրվարի 11-ին, ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 110 կմ հատվածում բախվել էին Kia մակնիշի 35 XQ 027 համարանիշի և ВАЗ 2107 մակնիշի 35 VA 801 համարանիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով «07»-ի վարորդը տեղում մահացել էր։ Ոստիկանները հայտնաբերել են KIA -ի համար վթարային իրավիճակ ստեղծած ավտոմեքենայի վարորդին ու ավտոմեքենան: Տեսանյութըՙ Shamshyan. com-ի:

Քաղաքականություն

Պատահարներ