ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուսաստանում հնդիկ գործարար է սպանվել
ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում սպանել և կողոպտել են «Ջոդաս Էքսպոիմ» դեղագործական ընկերության ղեկավար, հնդիկ գործարար Լումբա Ջիպոտին և նրա աշխատակցին: Այդ մասին հաղորդում է РЕН ТВ-ն: Լրատվամիջոցը, հղում անելով Ներքին գործերի նախարարությունում իր աղբյուրին, նշում է, որ միջադեպը տեղի է ունեցել Մոսկվայի Նիժեգորոդյան փողոցում: Հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես են մի քանի հոգի հարձակվում ավտոմեքենայից դուրս եկած երկու տղամարդու վրա և նրանց ուղղությամբ կրակոցներ արձակում: Երկուսն էլ կրակոցների հետևանքով մահացել են:Հանցագործները գողացել են նաև նրանցից մեկի բջջային հեռախոսը և փախել դեպքի վայրից: Իրավապահներն այժմ որոնողական աշխատանքներ են իրականացնում նրանց հայտնաբերելու և ձերբակալելու ուղղությամբ:

Քաղաքականություն

Պատահարներ