ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մխիթարյանը՝ գոլի ու գոլային փոխանցման հեղինակ
Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գոլի ու գոլային փոխանցման հեղինակ դարձավ «Սաութհեմփթոնի» դեմ անգլիական Պրեմյեր լիգայի 27-րդ տուրի խաղում. գրում է sport news. am-ը: Լոնդոնում ընթացող հանդիպման 6-րդ րոպեին Հայաստանի ազգային հավաքականի ավագը գոլային փոխանցում կատարեց ֆրանսիացի հարձակվող Ալեքսանդր Լյակազեթին, իսկ 17-րդ րոպեին հաշիվը դարձրեց 2:0: Ընթանում է առաջին խաղակեսը: Անգլիայի ընթացիկ առաջնությունում 30-ամյա Մխիթարյանն անցկացնում է 15-րդ հանդիպումը եւ գոլերի քանակը հասցրեց 5-ի՝ կատարելով նաեւ երկրորդ արդյունավետ փոխանցումը: «Արսենալը» խաղում է հետեւյալ մեկնարկային կազմով. Բերնդ Լենո, Շտեֆան Լիխշտայներ, Սոկրատիս Պապաստատոպուլոս, Շկոդրան Մուստաֆի, Սեադ Կոլաշինաց, Լուկաս Տորեյրա, Գրանիտ Ջակա, Աարոն Ռեմզի, Ալեքս Իվոբի, Հենրիխ Մխիթարյան, Ալեքսանդր Լյակազեթ:

Քաղաքականություն

Պատահարներ