«Մարդուն դեմ են տվել պատին».Մալյանը մտադիր է խանգարել ռեկտորին պաշտոնանկ անել
ԵՊՀ գլխավոր մասնաշենքի մոտ երկրորդ օրն է՝ Նաերկ Մալյանը շարունակում է բողոքի ակցիան, նա պնդում է, որ մայր բուհի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները քաղաքական հետապնդում են: Նշենք, որ վաղը բուհի հոգաբարձուների խորհուրդը քննարկելու է ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի պաշտոնանկության հարցը: Ակցիայի կազմակերպիչներից Նարեկ Մալյանը հայտարարեց, որ ամեն ինչ սկսվել է դեռ ամիսներ առաջ. «Հայտարարեցին 800 մլն-ի չարաշահումների մասին, հիմա իջել են 4մլն-ի ինչ-որ բան են գտել: Մարդուն դեմ են տվել պատին. Ինքը մարդ չի, ինքն ինստիտուտ է ներկայացնում, եւ այս ամենը մայր բուհի դեմ է: Սա Արամ Սիմոնյանի հարցը չի»: Նա ընդգծեց, որ վարչապետի օրինակով բուհի խորհրդի նիստի օրը փորձելու են շրջափակել շենքը և խանգարել նրանց` ռեկտորին պաշտոնանկ անելու հարցում:

Քաղաքականություն

Պատահարներ