Մարտի 1-ի դեպքերի մասին «թյուր ինֆորմացիա է փոխանցվել»․ Պատմության դասագրքերը կվերանայվեն․ Արայիկ Հարությունյան
Իմ հրամանով բուհերից, դպրոցներից պատմության մասնագետների ներգրավմամբ ստեղծված է հանձնաժողով, և հիմա քննարկում է գնում այդ ուղղությամբ: Այս մասին այսօր ԱԺ-ում «Իմ քայլը» խմբակցության հետ փակ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ կա տեսակետ, որ մարտի 1-ի մասին պատմությունը դասագրքերում խեղաթյուրված է եւ պետք է վերանայել դասագրքերը: «Նրանք որոշակի լուծումներից հետո եզրակացություն կներկայացնեն»,-ասաց նախարարը՝ հավելելով, որ այո, մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ «թյուր ինֆորմացիա է փոխանցվել»:

Քաղաքականություն