ԼՈՒՍՆԿԱՐՆԵՐ. Փաշինյանը տիկնոջ հետ ժամանել է Իրան
Կառավարությունից հայտնում են, որ այսօր՝ փետրվարի 27-ին, Թեհրանում վարչապետը կհանդիպի Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ, որից հետո երկու երկրների առաջնորդները զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների համար հանդես կգան բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով: Նիկոլ Փաշինյանի պատվին Իրանի նախագահի կողմից կտրվի պաշտոնական ճաշ: Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանիի հետ հանդիպումը եւս Փաշինյանի այցի օրակարգում է: Երեկոյան նախատեսված է հանդիպում Թեհրանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Քաղաքականություն

Պատահարներ