Պայթյուն Կահիրեի երկաթուղային կայարանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Առնվազն 28 մարդ է զոհվել, ավելի քան 50-ը տուժել Կահիրեի երկաթուղային կայարանում բռնկված հրդեհի հետևանքով: Տուժածներից շատերի վիճակը ծանր է գնաhատվում: Իսկ հրդեհի պատճառը եղել է գնացքը, որը կայարանից շարժվելու ընթացքում դուրս է եկել ռելսերից ու բախվել կառամատույցին, որին էլ հաջորդել է ուժգին պայթյունը: Եգիպտական լրատվամիջոցները տեղի ունեցածի տարբեր վարկածներ են հայտնում: Նշվում է, որ վարորդը եղել է լոկոմոտիվի խցիկում և զոհվել է պատահարի հետևանքով:

Քաղաքականություն

Պատահարներ