Վաղը ջուր չի լինի Երևանի հետևյալ հասցեներում...
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. փետրվարի 28-ին ժամը 10:00-19:00 կդադարեցվի Երևան քաղաքի՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի քանի հասցեների ջրամատակարարումը: Մասնավորապես կդադարեցվի Իսակովի պողոտայի՝ Երկաթգծի կամրջից մինչև Սեբաստիա փողոց ընկած հատվածի, նրան հարակից տնատիրությունների ու հանրային օբյեկտների, Շահումյան 4-րդ փողոցը մասնակի՝ Բաբաջանյան փողոցից մինչև Շահումյան 4-րդ փողոց, 3-րդ նրբանցք հատվածի, «Նեպտուն» մարզահամալիրի, «Վեստա» էլեկտրոնիկայի հանրախանութի, «Ոստիկանական Ակադեմիա»-ի, նախկին կառավարական ընդունելության տան, «Ոսկե համբյուր» ռեստորանային համալիրի, «Ուրարտու» ռեստորանային համալիրի, «Արարատ Մոթորս» ավտոսրահի, «Տոյոտա» ավտոսրահի, «Աուդի» ավտոսրահի, «Ապարան» ավտոտեխսպասարկման սրահի, հեծանվահրապարակի, Իսակովի 22` «Հողագիտական» ինստիտուտի, Իսակովի 24` «Փորձագիտական» լաբարատորիայի, Իսակովի 48/2` «Գունավոր» տպարանի, ՊՆ լաբարատորիայի, Արգ-Լեո-Գազ ՍՊԸ գազալցակայանի և Արգավանդ գյուղի՝ Կենտրոնական փողոցի և նրան հարակից փողոցների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար։

Քաղաքականություն

Պատահարներ