Ովքեր են Մանվել Գրիգորյանի տղայի տունը թալանողները
Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ՀՀ քր օր-ի 177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետի և 238 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ինչպես հայտնում է shamshyan. com-ը, նշված քրգործը հարուցվել է փետրվարի 24-ին Արշալույս գյուղի 17-րդ փողոցի 1-ին տնից կատարված գողության փաստով: Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները իրենց գործընկերների հետ, ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով, Վաղարշապատի ոստիկանություն են բերման ենթարկել Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի բնակիչ, 47-ամյա Գագիկ Մուրադյանին: Վերջինս կասկածվում է 3 անձանց հետ նշված գողությունը կատարելու մեջ: Ոստիկանները գողացված ապրանքների մի մասը հայտնաբերել են: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Գ. Մուրադյանը նախկինում դատապարտված է եղել ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով, 175 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով , 175 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 66 հոդվածի հատկանիշներով: Նա 2016 թ.-ի սեպտեմբերին Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկից ազատ է արձակվել պատժի լրիվ կրումով: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ նշված տունը պատկանում է գեներալ Մանվել Գրիգորյանի տղային՝ Էջմիածնի նախկին քաղաքապետ Կարեն Գրիգորյանին:

Քաղաքականություն